Արդյո՞ք ձեր մեդիտացիան առանց ճիգերի է, հաճելի ու արդյունավետ

Ներկայացնում ենք Սահաջ Սամադհի մեդիտացիան.
  • Զգացեք Սամադհին՝ ներքին խորը խաղաղության վիճակը
  • Զարգացրեք ինքնագիտակցությունը, պարզությունն ու ստեղծագործականությունը
  • Հմտացեք ընդամենը մի քանի ժամում

Գտեք մոտակա ծրագիրը

Ինչպե՞ս կարող է ճիգեր չպահանջող մի բան այսքան արդյունավետ լինել

Դիտեք այս կարճ տեսանյութը՝ հասկանալու համար, թե ինչպես է աշխատում այս մեդիտացիան

Այս հինավուրց և հազվագյուտ մեդիտացիան նույնիսկ առանց ճիգերի շատ ազդեցիկ արդյունքներ է ունենում:

 
Օգտակարությունը.
  • Մտքի պարզություն
  • Էներգիայի ավելացում
  • Ֆիզիկական առողջության բարելավում
  • Բարենորոգված հարաբերություններ
  • Մտքի ավելի խաղաղ վիճակ
 
Ինչ են ասում մասնակիցները

Կապ հաստատեք սկզբնաղբյուրի հետ

Սահաջ Սամադհի մեդիտացիայի դասընթացի ժամանակ ձեր գիտակցական միտքը սովորում է ընկղմվել ձեր իսկ էության լռին խորքերը:

Սանսկրիտով Սահաջ նշանակում է առանց ճիգերի: Սամադհին մեդիտացիան է՝ քնած, արթուն կամ երազի մեջ լինելուց անդին այն բնական վիճակը, որն էներգիայի, մտավոր կարողությունների ու ստեղծարարության անսպառ շտեմարան է, և անսահման խաղաղության ու երանության մի տարածք:

Սահաջ Սամադհի մեդիտացիան թույլ է տալիս բազմապատկված էներգիայի, հստակության, ուրախության և ներքին խորը խաղաղության այս հատկանիշները փորձառել մեր առօրյա կյանքում:

«Մարդիկ ամենուր ուրախություն են փնտրում՝ չիմանալով, որ բոլոր ուրախությունների աղբյուրը Բարձրագույն Ես-ն է»:

ՇՐԻ ՇՐԻ ՌԱՎԻ ՇԱՆԿԱՐ

Հեշտ է սովորել

Սահաջ Սամադհի մեդիտացիան բնական է և ճիգեր չի պահանջում: Թե՛ միտքը, և թե՛ մարմինը թուլանում են՝ ներթափանցելով խորը և հիմնավոր հանգստի մակարդակ, որտեղ տարրալուծվում են վաղուց արմատներ ձգած սթրեսները և բացվում է անդորրի, ուրախության ու ստեղծարարության՝ մարդու անսահման ներուժը:

Ամեն ոք կարող է սովորել ու հմտանալ այս մեդիտացիայում ընդամենը մի քանի ժամյա պարապմունքի արդյունքում:

Օգուտներն զգալի են դառնում անմիջապես, դրանք շոշափելի են և կուտակվող, իսկ մեդիտացիայի ընթացքը հանգստաբեր է և հաճելի:

Ծրագրի ֆորմատը

Բարձրակարգ մասնագիտական ուսուցանում և աջակցություն ամբողջ կյանքի ընթացքում

Անհատականացված ցուցումներ

Անհատականացված ցուցումներ ստացեք
որակավորված ուսուցչի կողմից:
 

Աջակցություն ամբողջ կյանքի ընթացքում

Ամբողջ կյանքի ընթացքում մեդիտացիայի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում
ստացեք մասնագիտական պատասխաններ:

Խմբային պարապմունքներ

Անհատական ուսուցմանը հաջորդում են
գործնական փորձառումն ու ուսուցանումը փոքր խմբերում:

Շարունակեք սովորել

Պարապմունքներ տեղական կենտրոններում և առցանց, որոնք օգնում են թարմացնել գիտելիքը և հիմնավոր փորձ ձևավորել:

«Սահաջ Սամադհին օգնում է ավելի հանդարտ լինել, քիչ տագնապել, բայց ինձ համար լավագույնն այն է, որ այն օգնում է առավոտյան շուտ արթնանալ և ինքս ինձ զգալ հանգստացած, արգասաբեր ու երջանիկ: Աշխատանքի տեղը նույնպես ամեն ինչ ավելի հարթ է ընթանում»:

- Մանու

«Իմ մեդիտացիան այն ժամանակն է, որ ինքս ինձ եմ նվիրում, ուղղակի ամեն ինչ բաց եմ թողնում և լինում այնպիսին ինչպիսին կամ: Ավարտելուց հետո ես հանգստացած, թարմացած, ուրախ ու խաղաղ եմ զգում՝... պատրաստ ընդունելու կյանքի բոլոր պահաջները: Մեդիտացիան շատ է օգնել նվազեցնելու սթրեսի ու անհանգստության մակարդակը, այն ինձ ընդունակ է դարձրել ծիծաղելու նույնիսկ ճգնաժամային պահերին»:

- Սոհամ, անշարժ գույքի գործակալ

Ինչով է սա տարբերվում գիտակցված, կենտրոնացած կամ ուղեկցող մեդիտացիաներից

Ի տարբերություն ուղեկցող մեդիտացիայի՝ Սահաջ Սամադհին սովորելուց հետո այլևս հատուկ պարագաների կամ ուղղորդման կարիք չի լինում: Եվ ընդհանրապես, այն ձեզ շատ ավելի հանգիստ ու խորը մակարդակներ է տանում:

Սահաջ Սամադհի նշանակում է «մեդիտացիա առանց ճիգերի»: Այն չի պահանջում հսկել միտքը՝ ինչպես կենտրոնացված մեդիտացիաները, և ոչ էլ պահանջում է զգոնությամբ դիտարկել մտքերն ու զգացմունքները, ինչպես գիտակցված մեդիտացիաները: Ուստի այն սովորելն ավելի հեշտությամբ և արագ է տրվում, քան կենտրոնացած և գիտակցված մեդիտացիաները, որոնք մտավոր ճիգեր են պահանջում և որոնցում հմտանալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:

Ուսուցանում է
աշխարհահռչակ հումանիտար առաջնորդ եվ հոգեվոր ուսուցիչ

Շրի Շրի Ռավի Շանկարը

 

Սահաջ Սամադհի մեդիտացիան ուսուցանում են միայն Շրի Շրի Ռավի Շանկարի կողմից անձամբ ուսուցանված ու հավաստագրված ուսուցիչները: Այս մեդիտացիան  հազարամյակների ավանդույթ ունի և պահպանվել է անաղարտ կերպով, ինչն էլ հնարավորություն է տալիս վայելել մեդիտացիայի պայծառ, մաքրամաքուր փորձառությունը:

 
 

Շրի Շրին պատմում է, որ Սահաջ Սամադհի մեդիտացիան պարզության և խորության բացառիկ համադրություն է, որ հազարավոր տարիների ընթացքում փոխանցվել է բազմաթիվ ուսուցիչների միջոցով՝ պահպանելով իր իսկությունն ու միաժամանակ ավելի հասանելի դառնալով:

«Սամադհին խորը մեդիտատիվ վիճակ է, ինչը ձեզ էներգիա և տևական երանություն է պարգևում: Այն ձեզ ավելի ու ավելի վեր է բարձրացնում, այնքան, մինչև որ հենց միայն ձեր ներկայությունը սկսում է սեր ճառագել»:

Շրի Շրի Ռավի Շանկար

«Ապրելու Արվեստի» հիմնադիր

«Սահաջի ծրագրից հետո ես էներգիայի ընդհանուր բարելավում եմ զգում, չնայած ավելի քիչ եմ քնում, քան նախկինում: Ես նաև ավելի ներկա եմ կյանքիս ամենօրյա ընթացքին, ընկերներիս ու ընտանիքիս հետ հարաբերություններում: Շատ ավելի հանգիստ եմ դարձել, այն իրադարձությունները, որ առաջ ինձ խանգարում էին, հիմա ավելի քիչ են անհանգստացնում, ու նկատել եմ նաև, որ ստեղծագործականությունս աճել է»:

- Ռաֆայել, բրենդավորում և մարքետինգ