41 տարի
180 երկիր
10.000+ կենտրոն ողջ աշխարհում
450+ միլիոն կյանք

«Ապրելու Արվեստ»
ներածություն և առաքելությունը

«Ապրելու Արվեստ» հիմնադրամը շահույթ չհետապնդող, կրթական և մարդասիրական կազմակերպություն է՝ հիմնադրված 1981թ. ճանաչված հոգևոր ուսուցիչ և հասարակական գործիչ Շրի Շրի Ռավի Շանկարի կողմից: «Ապրելու Արվեստի» ծրագրերն առաջնորդվում են իր հիմնադրի փիլիսոփայությամբ՝ «Մինչ մեր միտքն ազատ չլինի սթրեսից և մեր հասարակությունը՝ բռնությունից, չենք կարողանա աշխարհում հասնել խաղաղության»:

«Ապրելու Արվեստի» համաշխարհային համայնքը բազմազան է և ներառում է տարբեր ազգությունների, կրոնների, սեռերի ու սոցիալական խավերի մարդկանց: 

«Ապրելու Արվեստը» կյանքը լիարժեք ապրելու սկզբունք է, փիլիսոփակություն: Այն ավելի շուտ շարժում է, քան կազմակերպություն: Նրա հիմնական արժեքը մեր ներսում խաղաղություն գտնելն է և տարբեր մշակույթների, ավանդությունների, կրոնների ու ազգությունների մարդկանց միավորելը՝ դրանով իսկ բոլորիս հիշեցնելով, որ ունենք մեկ նպատակ՝ ամենուր ավելի լավը դարձնել մարդկային կյանքը:

ՇՐԻ ՇՐԻ ՌԱՎԻ ՇԱՆԿԱՐ

Մամուլ

«... խորը շնչառությունն ու յոգայի լավ ձգումները կարող են օգնել ձեզ և ձեր բիզնեսին»

«... ֆիզիկական, մտավոր և զգայական մակարդակներում երիտասարդացնել մասնակիցներին» Շրի Շրի Ռավի Շանկար

«... նպատակ ունի ոչ միայն թեթևացնել ամենօրյա սթրեսը, այլև ազատել այն բացասական զգացմունքներից, որոնք առանց ձեր գիտակցելու էլ շարունակում են ազդել ձեզ վրա»

«... հնարավոր է՝ «Ապրելու Արվեստն» ամենաարագ զարգացող հոգևոր պրակտիկան է մեր մոլորակի վրա»

«... շնչառական վարժություններն էականորեն նվազեցնում են հետտրավմատիկ սթրեսը (PTSD) վետերանների մոտ»

«... շատերը հաստատել են քնի բարելավում, ինքնագիտակցության աճ և նախադաշտանային սինդրոմի (PMS) ախտանիշերի թեթևացում

Մեջբերումներ հետազոտությունների արդյունքներից

70-ից ավելի անկախ հետազոտություններ բացահայտել են «Երջանկություն» ծրագրի ընթացքում ուսուցանվող շնչառական տեխնիկայի տարատեսակ օգուտները

Խորը քուն
218%
ՔՆԻ ՈՐԱԿԻ
ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Դրական ինքնազգացողություն
50%
ՊՐՈԼԱԿՏԻՆ ՀՈՐՄՈՆԻ
ԱՃ
Սթրեսի նվազում
56%
ԿՈՐՏԻԶՈԼ ՀՈՐՄՈՆԻ
ՆՎԱԶՈՒՄ
Դեպրեսիայի նվազում
70%
ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՆՎԱԶՈւՄ
1 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հանրօգուտ նախաձեռնություններ

 

Կերտել ներդաշնակություն բազմազանության մեջ և սերմանել խաղաղության մշակույթ

Մեկ տեսել ենք, թե ինչպես են ապստամբների խմբերը վայր դնում զենքն ու ընտրում ոչ-բռնության ճանապարհը, աշխատել ենք հանուն խաղաղության՝ պատերազմից մասնատված տարածքների հենց սրտում և ոգեշնչել ենք միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ կիսելու մեկ համամարդկային ընտանիքի մեր տեսլականը:

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ